Առողջապահության լրատու 3-4.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Բրադիկարդիա. ախտանշաններ, նշաններ և բուժում
Բրադիկարդիան սրտի ռիթմի խանգարման ախտանիշն է, որի դեպքում սրտի կծկումների հաճախականությունը չափահաս մարդու մոտ րոպեում 55 հարվածից պակաս է, իսկ երեխաների մոտ` 50-55-ից:
Բրադիկարդիան, որպես այդպիսին, հիվանդություն չի հանդիսանում, բայց այդ վիճակում կտրուկ նվազում է օրգանների մատակարարումը թթվածնով, համապատասխանաբար, խանգարվում են գործառույթները: Հիվանդությունը կարող է առաջանալ բացարձակապես առողջ մարդկանց մոտ (օրինակ, քնած ժամանակ, մարզիկների մոտ հանգստանալիս, պինդ օձիքով հագուստ կրելիս, պինդ փողկապ կապելիս): Չափավոր բրադիկարդիան սովորաբար արյան շրջանառության խանգարում չի առաջացնում:
Հիվանդության տեսակներն ու փուլերը
Սինուսային բրադիկարդիան առաջանում է նախասրտում տեղակայված սինուսային հանգույցի գործառույթի խանգարման դեպքում: Նման վիճակն առողջ մարդկանց մոտ հաճախ զարգանում է պարասիմպատիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացման ֆոնի վրա: Այդ դեպքում բրադիկարդիան բուժում չի պահանջում: Եթե սինուսային բրադիկարդիան առաջանում է սինուսային հանգույցի բջիջների ոչնչացման հետևանքով, օրինակ, սրտամկանի ինֆարկտի դեպքում, ապա բուժումը կազմակերպվում է ատրոպինի պատրաստուկներով:
Սրտի բրադիկարդիան, որն առաջացել է ազդակի անցանելիության խանգարման` սինոաուրիկուլյար անցանելիության կամ ատրիովենտրիկուլյար անցանելության խանգարման հետևանքով: Հաճախ նման բրադիկարդիան առաջանում է սրտամկանի օրգանական ախտահարման կամ թափառող նյարդի տոնուսի բարձրացման ֆոնի վրա:
Բրադիկարդիայի ախտանշանները
Բրադիկարդիան հաճախ դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով, աչքերի դեմ մթնելով: Մարդը կարող է կորցնել գիտակցությունը, նրա մոտ պարասիմպատիկ դրսևորումներն արտահայտված են լինում` քրտնարտադրություն, սառը քրտինք: Երբեմն բրադիկարդիան ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է ուղեկցող հիվանդությունների դեպքում:
Ցանկացած դեպքում, երբ սրտի կծկումների հաճախականության նվազում է գրանցվում, անհրաժեշտ է գտնել նման վիճակի պատճառը: Քանի որ բրադիկարդիան կարող է հետագայում բարդանալ Մորգան-Էդամս-Սթոքսի նոպաներով (գիտակցության հանկարծակի կորուստ` ջղակծկումներով զուգակցված), սրտի հանկարծակի կանգով, հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի քրոնիկական անբավարարությամբ:
Երեխաների մոտ բրադիկարդիայի ախտանշանները նման են չափահաս մարդու բրադիկարդիայի ախտանշաններին: Երեխաների մոտ այս հիվանդությունը կարող է ունենալ հետևյալ պատճառները. նյարդային կամ էնդոկրին համակարգի հիվանդություն, ներգանգային ճնշման բարձրացում, որը հաճախ լինում է ծննդաբերության ժամանակ վնասվածք ստացած երեխաների մոտ, օրգանիզմի գերմրսածություն, ուժեղազդեցության դեղորայքի ընդունում, նիկոտինից կամ արճիճից թունավորում, սրտի բնածին արատ, սրտամկանի օրգանական ախտահարում, դեռահասների մոտ ներքին օրգանների արագ զարգացում, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, հիպոթիրեոզ, պերինատալ հիպոքսիա:
Խորհուրդներ հիվանդության բուժման վերաբերյալ
Բրադիկարդիայի բուժման սկզբունքային մոտեցումներ գոյություն ունեն:
Առաջինը, եթե սրտի կծկումների հաճախականությունը 60 հարվածից ցած չի իջնում և պացիենտն էլ այլ հիվանդություններ չունի, ապա բրադիկարդիան շտկման կարիք չունի:
Երկրորդը, եթե բրադիկարդիան հիմնական հիվանդության պատճառով է, ապա առաջին հերթին պետք է բուժել այդ հիվանդությունը:
Երրորդը, բրադիկարդիայի դեղորայքային բուժումը պետք է նշանակի մասնագետ բժիշկը: Քանի որ երբեմն դեղպատրաստուկների կողմնակի ազդեցությունը կարող է բարձրացնել բրադիկարդիայի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա:
Չորրորդը, բրադիկարդիայի ծանր ձևը, երբ պացիենտի կյանքին վտանգ է սպառնում, բուժվում է վիրահատական միջամտությամբ: Էլեկտրասրտախթանիչի տեղադրման ցուցում է հանդիսանում սրտի կծկումների րոպեում 40 զարկից պակաս հաճախականությունը և սրտի կանգը 2 րոպեից ավելի:
Բրադիկարդիայի բուժումը ժողովրդական մեթոդներով
- Հունական ընկույզ. 500 գ ընկույզը լավ մանրացնել (փոշու պես), ավելացնել 250 գ քնջութի ձեթ, 250 գ շաքարավազ: 4 կիտրոնը կտրտել, վրան 1 լ եռացրած ջուր լցնել: Այս երկուսը խառնել և ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ, ուտելուց առաջ:
- Սոճու ընձյուղներ. հարկ է ընձյուղներից թուրմ պատրաստել. վերցնել 60 գ ընձյուղ, ավելացնել 300 մլ օղի և թողնել թրմվի 10 օր: Ընդունել 15-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ:
- Կիտրոն և սխտոր. վերցնել 10 կիտրոն, վրան լցնել եռացրած ջուր և 1 րոպե հետո քամել կիտրոնի հյութը: 10 պճեղ սխտորը ճզմել, տրորել շիլա դարձնել և խառնել կիտրոնի հյութին, ավելացնել 1 լ մեղր (հալեցրած): Խառնուրդը թողնել 10 օր մնա մութ, սառը տեղում: Ընդունել օրական 4 թեյի գդալ, ուտելուց առաջ:
- Սխտոր.100 գ սխտորը ճզմել, վրան 1 բաժակ օղի ավելացնել, ինչպես նաև 25 մլ ակնամոմի լուծույթ (գնել դեղատնից) և 50 գ հալեցրած մեղր: Այս ամենը պահել 10 օր մութ տեղում: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական թեյի գդալ, ուտելուց առաջ:
Հարկ է հիշել, որ սրտի գործառույթի ցանկացած խանգարում չի կարելի անուշադրության մատնել: Բրադիկարդիայի, թեկուզ աննշան, դրսևորման դեպքում, անհրաժեշտ է դիմել բժշկի` առանց ինքնաբուժությամբ զբաղվելու:
10.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
